Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ցնցող կադրեր՝ ինչպես է մահապարտ ահաբեկչի մեքենան օդ բարձրանում ու պայթում

18:19, երկուշաբթի, 13 ապրիլի, 2015 թ.
Ցնցող կադրեր՝ ինչպես է մահապարտ ահաբեկչի մեքենան օդ բարձրանում ու պայթում

Քուրդ զինյալները համացանցում հրապարակել են տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ոչնչացնում մահապարտ ահաբեկչին ու նրա մեքենան, որը լցված է եղել պայթուցիկով: Դեպքը տեղի է ունեցել Իրաքի Քիրքուք նահանգում: Ահաբեկչի մեքենան ժամանակին նկատել են Փեշմերգի զինված խմբավորման զինյալները և կրակ բացել: Այդ պահին տեղի է ունեցել անսպասելին՝ ավտոմեքենան մի քանի տասնյակ մետր վերև է բարձրացել, ապա՝ օդում պայթել: Ակնհայտ է, որ դրա ներսում գտնվող ահաբեկիչը ոչնչացվել է:

Նշենք, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները հաճախ են կիրառում պայթուցիկներով լի ավտոմեքենաները՝ ահաբեկչություններ իրականացնելու համար:

12911 | 0
Facebook