Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Հունաստանը դեմ է Արևմուտքի՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, Ցիպրասը հայտնել է, որ այդ պատժամիջոցները տանում են դեպի փակուղի:
«Մենք կարող ենք արդյունավետ կերպով համագործակցել, որի շնորհիվ Հունաստանը հնարավորություն կստանա Ռուսաստանի Դաշնություն արտահանել գյուղատնտեսական մթերքներ: Մինչ այդ Հունաստանը նման հնարավորություն չի ունեցել, քանի որ Հունաստանի նախկին կառավարությունը չի արել անհրաժեշտ քայլերը, որպեսզի խուսափի Ուկրաինայի պատճառով տարվող պատժամիջոցային անիմաստ քաղաքականությունից: Այդ ամենը հանգեցրել է էմբարգոյի նաև հունական գյուղատնտեսական ապրանքների վրա՝ լուրջ խնդիրների առջև կանգնեցնելով Հունաստանի տնտեսական զարգացումը»,- նշել է Ցիպրասը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ
Ավստրալիայի արտգործնախարար Ջուլյա Բիշոլը հայտարարել էր, որ երկրում ուժի մեջ են մտել Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցները, որոնք վերաբերում են նավթագազային, ֆինանսական և պաշտպանական ոլորտներին: