Ավստրալիայի արտգործնախարար Ջուլյա Բիշոլը հայտարարել է, որ երկրում ուժի մեջ են մտել Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցները, որոնք վերաբերում են նավթագազային, ֆինանսական և պաշտպանական ոլորտներին: Այդ պատժամիջոցները նման են Եվրոմիության, Միացյալ Նահանգների և Կանադայի կողմից ՌԴ հանդեպ կիրառված պատժամիջոցնորին:
Ավստրալիայի իշխանությունները կդադարեցնեն զինամթերքի, նավթագազային սարքավորումների արտահանումը Ռուսաստան: Բացի այդ, ՌԴ պետական բանկերին կարգելվի գործունեություն ծավալել ավստրալական կապիտալի շուկայում: Ավստրալական կազմակերպություններին էլ կարգելվի առևտրային ու ներդրումային կապեր ունենալ Ղրիմի հետ:
Ավստրալիան կիրառել է նաև անհատական բնույթի պատժամիջոցներ 112 ֆիզիկական ու 32 իրավական անձի հանդեպ:
Հիշեցնենք, որ Ավստրալիան Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներն ընդունել էր դեռևս նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին: