Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

09:40, երկուշաբթի, 30 մարտի, 2015 թ.
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում
     ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերում տեղում է ձյուն:
     Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
     Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
     Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
3130 | 0
Facebook