Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն իր ամբողջ անձնակազմը դուրս է հանում Եմենից

12:28, կիրակի, 22 մարտի, 2015 թ.
ԱՄՆ-ն իր ամբողջ անձնակազմը դուրս է հանում Եմենից

Եմենում ռազմական ու քաղաքական իրադրության սրվածության պատճառով ԱՄՆ-ը տարհանել է այդ երկրում գտնվող իր ամբողջ անձնակազմը: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ը տարհանում է Ալ-Անադ ռազմաբազայում գտնվող իր զինվորներին:

Իսկ Եմենի նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադին դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ խնդրելով խորհրդակցություն հրավիրել երկրում ստեղծված բարդ իրավիճակի կապակցությամբ: Նշենք, որ այստեղ ապստամբների և կառավարական ուժերի միջև բախումները գնալով առավել լարված բնույթ են ստանում:

7211 | 0
Facebook