Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդի դիվերսիայի հետևանքով վիրավորված զինվորներից երկուսին տեղափոխում են Երևան

12:16, ուրբաթ, 20 մարտի, 2015 թ.
Հակառակորդի դիվերսիայի հետևանքով վիրավորված զինվորներից երկուսին տեղափոխում են Երևան
     Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ հայկական կողմից արիաբար զոհվել էին երեք զինվոր, չորսը վիրավորվել էին: Նրանցից երկուսի առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից այսօր հայտնեցին, որ զինվորների առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը: Զինվորներից երկուսին այս պահին տեղափոխում են Երևան:
4559 | 1
Facebook