Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստամբուլում թունավորված կնոջ և երեխաների աչքի առջև սպանել են Տաջիկստանի ընդդիմության առաջնորդին (լրացում)

11:48, ուրբաթ, 06 մարտի, 2015 թ.
Ստամբուլում թունավորված կնոջ և երեխաների աչքի առջև սպանել են Տաջիկստանի ընդդիմության առաջնորդին (լրացում)

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գնդակահարել են Տաջիկստանի ընդդիմության առաջնորդ Ումարալի Քուվատովին: Այս մասին հաղորդում է թուրքական «Սաբահ» թերթը:
     Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի Ֆաթիհ թաղամասում: Այդ օրը Քուվատովներին հյուր է եկել ընտանիքի բարեկամն ու մասնակցել ընտանեկան ընթրիքին, ինչից հետո ընտանիքի անդամների մոտ ինքնազգացողության վատթարացում է եղել: Քուվատովը կնոջնն ու երեխաներին տարել է հիվանդանոց:

Հիվանդանոցի ճանապարհին մի անծանոթ մոտեցել է Քուվատովների ընտանիքին ու կրակել ընդդիմադիր գործչի գլխին, վերջինը տեղում մահացել է: Ոստիկանության տվյալներով` ընտանիքին հյուր գնացած մտերիմ տղամարդը ձերբալակվել է: Նա կասկածվում է Քուվատովներին թունավորելու համար: Հաղորդվում է, որ ընթրիքի ընթացքում նա իրեն շատ տարօրինակ է պահել ու անընդհատ խոսել է հեռախոսով:

10610 | 0
Facebook