Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինացի տղամարդը հայտնել է, որ ինքն աշխարհի ամենաերկար թարթիչներն ունի

14:21, երկուշաբթի, 02 մարտի, 2015 թ.
Ուկրաինացի տղամարդը հայտնել է, որ ինքն աշխարհի ամենաերկար թարթիչներն ունի

Ուկրաինայի 58-ամյա բնակիչ Վալերի Սմագլիյը հայտնել է, որ աշխարհի ամենաերկար թարթիչներն իրենն են: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, Կիևի բնակիչ Վալերին հայտնել է, որ իր թարթիչները սկսել են այդքան երկարել իր սննդակարգը փոխելուց հետո:

«Երբ ես փոխեցի իմ սննդակարգը, իմ թարթիչներն սկսեցին արագորեն երկարել և հասնել մինչև 3 սանտիմետրի: Սակայն ես չեմ պատրաստվում բացահայտել, թե ինչ սննդամթերք եմ օգտագործել՝ այսպիսի թարթիչներ ստանալու համար: Ես գիտեմ, որ դա շատ կանանց և աղջիկների կհետաքրքրի, ուստի պատրաստվում եմ իմ սննդակարգի մասին տեղեկատվություն տրամադրել միայն գումարի դիմաց»,- նշել է Վալերին:

Աղբյուրը նշում է նաև, որ մինչ այժմ Գինեսի ռեկորդների մեջ գրանցված ամենաերկար թարթիչները՝ 6.99 սմ, պատկանել են ամերիկացի Ստյուարտ Մյուլլերին:
24225 | 0
Facebook