Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Համակարգչային գրաֆիկայի միջոցով պատկերվել է Նեմցովի սպանության պահը

12:46, երկուշաբթի, 02 մարտի, 2015 թ.
Համակարգչային գրաֆիկայի միջոցով պատկերվել է Նեմցովի սպանության պահը

Մասնագետներին հաջողվել է համակարգչային գրաֆիկայի միջոցով պատկերել Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը:

Ինչպես ցուցադրվում է «ՅուԹուբ» սոցիալական կայքում տեղադրված տեսանյութի մեջ, իրադարձությունները կարող էին զարգանալ հետևյալ կերպ. Նեմցովն իր զուգընկերուհու հետ միասին քայլում է կամրջի վրայով, իսկ մարդասպանը սպասում է դեպի կամուրջ տանող աստիճանների վրա: Այդ պահին տեսախցիկների առջև հայտվում է ձնահավաք մեքենան և փակում տեսարանը, ինչի ընթացքում մարդասպանը կրակում է Նեմցովի վրա, ապա նստում այդ պահին կամրջի կողքով անցնող սպիտակ գույնի մեքենան և արագ լքում տարածքը:

23697 | 0
Facebook