Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սիրիայում հրթիռակոծության հետևանքով մեկ հայ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել

12:05, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
Սիրիայում հրթիռակոծության հետևանքով մեկ հայ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել

Սիրիայի Հալեպ քաղաքում փետրվարի 26-ին, զինյալ ծայրահեղականների հրթիռակոծության հետևանքով մեկ հայ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» թերթը: Զոհվածը 51-ամյա Հակոբ Գաբրիելյանն է: Վիրավորվել են Շողեր Արսլանյանն ու Սոսի Ստամբուլյան-Օհանյանը:

Նշենք, որ փետրվարի 21-ին Հալեպ քաղաքի հրթիռակոծության հետեւանքով ևս երկու հայ էր զոհվել, 5-ը՝ վիրավորվել։ Զոհվել էին Սաքո Քարքելյանն ու Հարութ Աղսանյանը։ Վիրավորվել էին Ժակ Ասլանյանը, Հովսեփ Չալողյանը, Ավո Զարմինյանը, Լևոն Բարսեղյանն ու Նազո Աղսանյանը։

2338 | 0
Facebook