Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հարավային Դակոտան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

10:55, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
Հարավային Դակոտան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատը երեկ՝ փետրվարի 26-ին, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել: Ինչպես հաղորդում է «Asbarez»-ը, բանաձևն ընդունվել է ձայների 51 կողմ և 17 դեմ հարաբերակցությամբ: Այդ բանաձևով Հարավային Դակոտան դարձել է ԱՄՆ 43-րդ նահանգը, որն ընդունել և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Աղբյուրը նշում է, որ 28 համահեղինակ ունեցող բանաձևն «արդարացի լուծման» կոչ է անում՝ դատապարտելով ժխտողականությունն ու խրախուսելով Հարավային Դակոտայի դպրոցներում Հայոց ցեղասպանության ուսուցանումը: Այն իր մեջ ներառում է նաև հույների և ասորիների ցեղասպանության հարցերը:

«Հարավային Դակոտայում 2015թ. հռչակելով Հայոց ցեղասպանաության 100-ամյակի հիշատակի տարի, կոչ ենք անում Կոնգրեսին և ԱՄՆ նախագահին պաշտոնապես ճանաչել և վերահաստատել պատմական ճշմարտությունն առ այն, որ Անատոլիայի իրենց պատմական հայրենիքներում ապրող հայերի, հույների և այլ քրիստոնյաների նկատմամբ վայրագություններ են իրականացվել, որոնք հանգեցրել են ցեղասպանության: Կոչ ենք անում նաև աշխատել հայ-թուրքաան հարաբերությունները կայուն և իրավահավասար մակարդակի բերելու ուղղությամբ»,- ասվում է բանաձևի տեքստում:

5830 | 0
Facebook