Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հյուսթոնի դուստրը կրկին կոմայի մեջ է, նրա վիճակն օրհասական է

13:00, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
Հյուսթոնի դուստրը կրկին կոմայի մեջ է, նրա վիճակն օրհասական է

Ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի 21-ամյա դուստրը՝ Բոբբի Քրիսթինա Բրաունը, կրկին մահվան եզրին է: Օրեր առաջ նրա ինքնազգացողությունը լավացել էր և նա դուրս էր եկել կոմայից, սակայն գիշերն աղջկա մոտ սուր ցնցումներ են սկսվել: Բժիշկներն ստիպված են եղել նրան դարձյալ արհեստական կոմայի վիճակի հասցնել:

Հիշեցնենք, որ Բոբբիին հունվարի 31-ին ուշագնաց վիճակում հայտնաբերել էր նրա ընկերը՝ Նիք Գորդոնն, ում հանդեպ քրեական գործ է հարուցվել: Այժմ Նիքը դիտվում է այս գործով որպես կասկածյալ, քանի որ Բոբբի Քրիսթինայի գլխին և մարմնին ծեծի հետքեր են նկատվել, իսկ վերջին ժամանակները նրա մոտ եղել է հենց Նիքը: Բացի այդ, հարազատները պատմել են, որ վերջին ժամանակներում զույգի հարաբերությունները շատ լարված են եղել:

8463 | 0
Facebook