Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շումախերի կինը վաճառել է Նորվեգիայի առանձնատունը. ավտոարշավորդի բուժման համար մինչ օրս ծախսվել է 19 միլիոն դոլար

00:01, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
Շումախերի կինը վաճառել է Նորվեգիայի առանձնատունը. ավտոարշավորդի բուժման համար մինչ օրս ծախսվել է 19 միլիոն դոլար
     Լեգենդար ավտոարշավորդ, «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերի կինը՝ Կորինան, Նորվեգիայում վաճառել է 645 քառակուսի մետր մակերեսով ընտանեկան առանձնատունը՝ ամուսնու բուժման համար վճարելու նպատակով: Գնորդը, ում անունը հայտնի չէ, վճարել է տան համար 3 մլն դոլար: Գնորդի անունը չի հրապարկվում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ վաճառքի է հանվել «Ferrari F-2000» բոլիդը, որի ղեկին Շումախերը 2000 թվականին նվաճել է իր կարիերայի 3-րդ տիտղոսը։ Ավելի վաղ վաճառվել է նաև «Falcon 2000EX» մակնիշի անձնական ինքնաթիռը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Շումախերը տեղափոխվել է տուն, որտեղ և շարունակում է վերականգնողական փուլը։
     Նշենք, որ Շումախերի բուժման համար արդեն ծախսվել է 19 միլիոն դոլար:
6837 | 0
Facebook