Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ հանդեպ կարող են նոր պատժամիջոցներ սահմանվել՝ կապված Մարիուպոլում դեպքերի զարգացումների հետ. Ֆրանսիայի ԱԳՆ

13:23, չորեքշաբթի, 25 փետրվարի, 2015 թ.
ՌԴ հանդեպ կարող են նոր պատժամիջոցներ սահմանվել՝ կապված Մարիուպոլում դեպքերի զարգացումների հետ. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի արտգործանախարարությունը հայտարարել է, որ իրենք մտահոգված են Ուկրաինայի արևելյան հատվածի Մարիուպոլ քաղաքում տիրող իրավիճակով: Ինչպես հաղորդում է «France info»-ն, Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտնել է, որ իրենք պատրաստ են նույնիսկ պատժամիջոցներ կիրառել, եթե այդ քաղաքում իրադրությունն ավելի սրվի:

«Այսօր խնդրահարույց է հիմնականում Մարիուպոլի հարցը: Մենք հստակորեն հասկացրել են ՌԴ իշխանություններին, որ իրադարձությունները կարող են կտրուկ փոփոխվել, եթե ռուսամետ զինյալները հարձակում իրականացնեն Մարիուպոլի վրա: Ամեն ինչ կարող է վատթարանալ՝ ընդհուպ մինչև ԵՄ կողմից ՌԴ հանդեպ նոր պատժամիջոցների կիրառում»,- հայտարարել է Ֆաբիուսը:
5714 | 0
Facebook