Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ը պետք է կրկնապատկեն ԼՂ հակամարատության կարգավորմանն ուղղված ջանքերը. Թուրքիայի ԱԳ նախարար

12:53, չորեքշաբթի, 25 փետրվարի, 2015 թ.
ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ը պետք է կրկնապատկեն ԼՂ հակամարատության կարգավորմանն ուղղված ջանքերը. Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով աշխատանքային այցով Ադրբեջան է մեկնել, խոսել է տարածաշրջանային մի շարք խնդիրների մասին՝ անդրադառնալով նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին: Ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տրված հարցազրույցի ժամանակ Չավուշօղլուն հայտնել է, որ Հարավային Կովկասը, Միջերկրական և Սև ծովերի ավազանները միշտ էլ Թուրքիայի համար մեծ նշանակություն են ունեցել:

«Ցավոք, տարածաշրջանում առկա են այնպիսի խնդիրներ, որոնց լուծումը բավական ձգձգվել է: Դրանցից են Լեռնային Ղարաբաղի, աբխազական և հարավօսեթական խնդիրները, որոնք անորոշության աղբյուր են հանդիսանում: Ուստի միջազգային հանրությունը՝ մասնավորապես ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ը, պետք է կրկնապատկեն իրենց ջանքերն այդ խնդիրները լուծելու համար: Ցանկանում եմ շեշտել հատկապես, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության կուրսի հիմնական առաջնահերթություններից մեկը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումն է, ուստի մենք ուշիուշով հետևում ենք դրա լուծման գործընթացի ճանապարհին արվող բոլոր քայլերին»,- հայտարարել է Չավուշօղլուն:
3800 | 1
Facebook