Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաքվում արգելել են մահանալ Եվրոխաղերի ընթացքում

13:43, չորեքշաբթի, 25 փետրվարի, 2015 թ.
Բաքվում արգելել են մահանալ Եվրոխաղերի ընթացքում

Առաջին Եվրոպական օլիմպիական խաղերը, որ անց են կացվելու այս տարվա հունիսին Բաքվում, արդեն բողոքների ալիք են բարձրացրել: Դրանց պատճառը հատկապես այն է եղել, որ խցանումներից խուսափելու համար Բաքվում արգելվել են խաղերի ընթացքում կազմակերպել հարսանեկան արարողություններ և թաղումներ: «Ստացվում է, երբ մահն այցելի բաքվեցուն, վերջինը պետք է համոզի մահվանը, որ մի քիչ սպասի, մինչև խաղերը վերջանան, քանի որ անհարմար է արտասահմանցի հյուրերին նեղություն պատճառել իր թաղման արարողության առաջացրած խցանումներով»,- գրում է «Հաքքին»-ը:

5996 | 3
Facebook