Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանում խոստանում են ամեն կերպ խոչընդոտել հայ մարզիկների ելույթները

12:48, երեքշաբթի, 17 փետրվարի, 2015 թ.
Ադրբեջանում խոստանում են ամեն կերպ խոչընդոտել հայ մարզիկների ելույթները

Եվրոպական առաջին օլիմպիական խաղերը, որոնք անց են կացվելու հունիսի ամսին՝ Բաքվում, արդեն դարձել են հակահայկական տրամադրությունների պատճառ:

Այս խաղերին նախատեսված է նաև 30-50 հայ մարզիկների մասնակցությունը, որոնց, ինչպես նաև մնացյալ բոլոր մարզիկների անվտանգությունն Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովը խոստացել է ապահովել ամենաբարձր մակարդակով: Սակայն «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» նախագահ Աքիֆ Նաղին հայտարարել է, որ այս հարցի շուրջ իրենք բոլորովին այլ դիրքորոշում ունեն: «Եթե հայ մարզիկներ գան Բաքու, ՂԱԿ-ը կանի ամեն ինչ՝ նրանց ելույթները տապալելու համար: Մինչ այժմ ոչ ոք չի կարողացել և հետայսու էլ չի կարողանա խոչընդոտել մարզադահլիճներում մեր ներկայությունը: Մենք կգնանք և ամեն կերպ կխանգարենք հայ մարզիկների ելույթներն ու մեր բողոքը կներկայացնենք: Ես չեմ հասկանում, թե այդ ինչ անվտանգության մասին է խոսում Ռագիմովը»,- հայտարարել է Նաղին:

Նշենք նաև, որ Նաղիին լուրջ չեն վերաբերում անգամ նրա հայրենիքում: «Առավելագույնն, ինչ կարողանում է անել Նաղին, տարատեսակ ակցիաներ և պրովոկացիաներ անելն է: Իսկ այ՝ իսկապես գնալ սահման և կռվել հայերի դեմ նրա ձեռքից չի գալիս»,- գրում է «Հաքքին»-ը:

6514 | 3
Facebook