Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սահակաշվիլին հայտնել է, որ զբաղվելու է Ուկրաինային զենք տրամադրելու խնդրի համակարգմամբ

11:43, շաբաթ, 14 փետրվարի, 2015 թ.
Սահակաշվիլին հայտնել է, որ զբաղվելու է Ուկրաինային զենք տրամադրելու խնդրի համակարգմամբ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ով այժմ զբաղեցնում է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի խորհրդականի պաշտոնը, հայտարարել է, որ պատրաստվում է զբաղվել Ուկրաինային զենք տրամադրելու խնդրի կարգավորմամբ: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:

«Այժմ ամենակարևոր խնդիրն Ուկրաինային զենքով աջակցելն է: Հաջորդ մի քանի օրերի ընթացքում ես կզբաղվեմ այդ հարցով»,- հայտարարել է Սահակաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահը խոսել է նաև Պորոշենկոյի խորհրդականի իր նոր պաշտոնի մասին՝ նշելով, որ ինքը պատրաստվում է մնալ անկախ քաղաքական գործիչ և մտադիր չէ Ուկրաինայի քաղաքացիություն ստանալ:

Նշենք, որ Պետրո Պորոշենկոյի փետրվարի 13-ի հրամանով Միխայիլ Սահակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի նախագահի խորհրդական:

6632 | 1
Facebook