Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պատժամիջոցների և նավթի գների անկման հետևանքով Ռուսաստանի տնտեսությունը 200 միլիարդ դոլար է կորցրել

12:13, ուրբաթ, 30 հունվարի, 2015 թ.
Պատժամիջոցների և նավթի գների անկման հետևանքով Ռուսաստանի տնտեսությունը 200 միլիարդ դոլար է կորցրել

ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը «ՍիԷնԲիՍի» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ներկայացրել է ՌԴ տնտեսության կրած վնասներն արևմտյան պատժամիջոցների և նավթի գների անկման հետևանքով: Ըստ այդմ` ՌԴ տնտեսության կրած վնասները հավասար են 200 միլիարդ դոլարի: Ռուսաստանի հանդեպ կիրառած պատժամիջոցների հետևանքով կապիտալի պակասորդը կազմում է 40-50 միլիարդ դոլար:

Սիլուանովի խոսքերով` տնտեսության վրա առավել բացասական ազդեցություն է թողել նավթի գների անկումը:

Սիլուանովը խոսել է նաև ՌԴ Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքների բարձրացման որոշման մասին, ու համոզմունք է հայտնել, որ այդ որոշումը ճիշտ է եղել: Սակայն նա հույս է հայտնել, որ հետագայում վերաֆինանսավորման տոկոսադրույքները կնվազեցվեն:

6559 | 0
Facebook