Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրայդան՝ «Բարսելոնայի» նոր մարզական տնօրեն

19:40, չորեքշաբթի, 28 հունվարի, 2015 թ.
Բրայդան՝ «Բարսելոնայի» նոր մարզական տնօրեն
     68-ամյա իտալացի Արյեդո Բրայդան համալրել է «Բարսելոնայի»՝ տրանսֆերային գործերով զբաղվող փորձագիտական խմբի շարքերը։
Նշենք, որ 1986-ից 2013 թվականներին Բրայդը աշխատում էր որպես «Միլանի» մարզական տնօրեն։ Նա նաև եղել է «Միլանի» գլխավոր տնօրեն և տեխնիկական տնօրեն։ Անցած մրցաշրջանում Բրայդը աշխատում էր «Սամպդորիայում»։
Փորձագետների խումբը, որի կազմում են նաև Կարլես Ռեշակը, Ժորդի Մեսթրեն և Խավիեր Բոթասը, աշխատելու է մինչև հուլիս, երբ կկայանան ակումբի նոր նախագահի ընտրությունները։
Հիշեցնենք, որ տարեսկզբին «Բարսելոնայի» մարզական տնօրենի պաշտոնից հեռացվել էր Անդոնի Սուբիսարետան։ Նրա հետ հեռացել է նաև նրա օգնականը՝ ակումբի նախկին ավագ Կարլես Պույոլը։
Հիշեցնենք նաև, որ ՖԻՖԱ-ն պաշտոնապես արգելել է «Բարսելոնային» նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել մինչև 2016-ի հունվար՝ ավելի վաղ երիտասարդ ֆուտբոլիստների հետ պայմանագրեր կնքելու ընթացքում խարդախությունների համար։ Այդ մասին հայտարարվել է 2014-ի ապրիլի 2-ին։ Ավելի ուշ, սակայն, կատալոնական ակումբը բողոքարկել է այդ որոշումը և արգելքը դադարեցվել էր՝ մինչև բողոքարկման դիտարկման ավարտը, որը Լոզանի արբիտրաժային մարզական դատարանը ավելի ուշ կասեցրել է։
7470 | 0
Facebook