Գյումրիի սպանության մեջ կասկածվող Վ. Պերմյակովի գործի քննությանը մասնակցում է նաև ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը: Ասում են` սա զայրույթ, ինչպես նաև վստահության պակասի խնդիր է առաջացրել շատերի մոտ, քանի որ Վահագն Հարությունյանը ժամանակին հանդիսանում էր Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը: Շատերն ասում են` ի՞նչ կարելի է ակնկալել Հարությունյանի աշխատանքից, եթե մինչ օրս չեն բացահայտվել Մարտի 1-ի սպանությունները: Ի դեպ, ըստ լուրերի, երբ մի անգամ Հարությունյանին հարցրել են, թե իրեն մեղավոր չի՞ համարում Մարտի 1-ի գործը կոծկելու համար, շեշտել է, որ գործը չի կոծկվել և որ բացահայտում չանելն ու կոծկելը տարբեր բաներ են: