Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Պուտինը Վերնիսաժում՝ 25 000 դրամ. «Առավոտ»

09:56, երեքշաբթի, 29 հուլիսի, 2014 թ.
Պուտինը Վերնիսաժում՝ 25 000 դրամ. «Առավոտ»

«Առավոտը» գրում է. «Եվրասիական միությանը ՝ Հայաստանի անդամակցության ձգտումների ֆոնին ուշագրավ հուշանվերներ են հայտնվել մեր մայրաքաղաքի «Վերնիսաժում»: Շաբաթ օրը «Առավոտի» լրագրողը հայտնաբերել է այս հուշանվերը ՝ Ռուսաստանի դրոշով և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով: «Ռազմավարական դաշնակից» երկրի նախագահին պատկերող այս հուշանվերը վաճառվում է 25.000 դրամով, երբեմն զեղչեր էլ են լինում: Մեր թղթակիցը վաճառողներից պարզել է, որ Պուտինի դիմանկարով հուշանվերը առավելապես գնում են Հայաստան ժամանած ռուսները, սակայն վերջերս նաև հայաստանցիներն են սկսել գնել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

4850 | 0
Facebook