''Չորրորդ Ինքնիշխանություն''. ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատված ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Սիսակ Ավետիսյանը պաշտոնում հասցրեց աշխատել ընդամենը 25 օր:
Տեղեկությունների համաձայն, այդ տեղում հայտնվելու համար նա կարգին ''մաղարիչ'' է արել վերևներում, հետո, երբ նշանակվել է՝ միանգամից սկսել է տնավորվել: Նախ սկսել է վերանորոգել աշխատասենյակը, սեփական օգտագործման սանհանգույց սարքել, թանկարժեք կահույք գնել և այլն: Ասում են՝ նա մոտ 8 հազար ԱՄՆ դոլար է ծախսել միայն այդ աշխատասենյակի կոսմետիկ վերանորոգման համար, սենյակ, որտեղ նա բախտ է ունեցել գտնվելու ընդամենը 25 օր: Ի դեպ, Սիսակ Ավետիսյանը՝ Սուրիկը, տևական ժամանակ է, ինչ համակարգում է: Նա պատկանում է այն ոստիկանների շարքին, ովքեր սեփական օբյեկտ ունեն: