Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի թեմի առաջնորդը հանդիպումներ կունենա արցախահայության հետ

19:24, երեքշաբթի, 18 հունիսի, 2024 թ.
Արցախի թեմի առաջնորդը հանդիպումներ կունենա արցախահայության հետ

ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հունիսի 19-ի ժամը 11։00-ին արցախահայության հետ կհանդիպի Երևանի Հարավարևմտյան թաղամասի Սուրբ Երրորդություն եկեղեցում, իսկ հունիսի 21-ի ժամը 11։00-ին` Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցում։ Այս մասին հայտնում են Արցախի թեմից։

Հունիսի 8-ին Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցում արցախահայության հետ հանդիպման ժամանակ Վրթանես Սրբազանն ասել էր. «Արցախի թեմը, Հայոց Հայրապետի օհնությամբ, չի լուծարվել, իր հոգեխնամ գործունեությունն է ծավալում։ Այս հանդիպումների նպատակն է նաև իրազեկելու, որ հոգևոր իշխանությունն այսօր կա, քանի որ արցախահայությունը մշտապես եղել է եկեղեցու կողքին»։

1071 | 0
Facebook