Թուրքիայի հատուկ ծառայությունները Ռուսաստանին օգնել են ևս մեկ ահաբեկչություն կանխել Մոսկվայում՝ Crocus City Hall-ում տեղի ունեցած հարձակումից հետո, գրում է թուրքական Hurriyet-ը։
Թերթի տվյալներով՝ ահաբեկչությունը նախապատրաստում էին ԴԱԻՇ-ի՝ աֆղանական ճյուղի 5 աջակիցներ։ «Նրանք պատրաստվում էին հարձակվել լեփ-լեցուն առևտրի կենտրոնի վրա։ Թուրքական հետախուզությունը կանխել է այս երկրորդ խոշոր ահաբեկչությունը՝ կապ հաստատելով Մոսկվայի հետ»,- ասվում է հոդվածում։