Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ցուցարարներին հորդորում ենք զերծ մնալ բռնություն դրսևորելուց»․ ԱՄՆ դեսպանատուն

20:36, հինգշաբթի, 13 հունիսի, 2024 թ.
«Ցուցարարներին հորդորում ենք զերծ մնալ բռնություն դրսևորելուց»․ ԱՄՆ դեսպանատուն

ԱՄն դեսպանատունը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին։ Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։ Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված»։

3222 | 1
Facebook