Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում ռազմական օդանավ է կործանվել․ կան զոհեր

14:36, երեքշաբթի, 04 հունիսի, 2024 թ.
Թուրքիայում ռազմական օդանավ է կործանվել․ կան զոհեր

Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) նահանգում ուսումնական օդանավ է կործանվել։ 2 օդաչուներն էլ զոհվել են։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Հայտարարությունը մեջբերում է AHaber հեռուստաալիքը։

«Թուրքիայի ռազմաօդային ուժերի SF-260D ուսումնական ինքնաթիռը, որը թռչում էր ավիաբազայից, վթարի է ենթարկվել անհայտ պատճառով։ 2 օդաչուներն էլ զոհվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թուրքիայում ռազմական օդանավ է կործանվել․ կան զոհեր
2798 | 0
Facebook