Վրաստանի խորհրդարանը չեղարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա դրված նախագահի վետոն։ Նախահահը օրենքի դեմ վետո էր դրել մայիսի 18-ի:
Կողմ է քվեարկել 84, դեմ՝ 4 պատգամավոր։
Օրենքն ուժի մեջ կմտնի «Օրենսդրական տեղեկագիր» կայքում հրապարակվելու հաջորդ օրը։ Մինչ այդ Վրաստանի նախագահը պետք է ստորագրի այն, իսկ եթե նա հրաժարվի, օրենքը կստորագրի խորհրդարանի նախագահը։