Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում պատգամավորները շշով հարվածել են միմյանց

16:24, երկուշաբթի, 29 ապրիլի, 2024 թ.
Վրաստանում պատգամավորները շշով հարվածել են միմյանց

Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի թեժ քննարկումներ են ընթանում, հաղորդում է 1tv.ge-ն։

Իրավական հանձնաժողովի նիստում ընդդիմության և իշխանության միջև պարբերաբար բանավեճ է տեղի ունենում։

Տեսանյութում երևում է՝ ինչպես է պատգամավոր Խաթիա Դեկանոիձեն շիշ նետում խորհրդարանական մեծամասնության անդամ Գուրամ Մաչարաշվիլիի վրա, որը Դեկանոիձեին մեղադրել է մեկ այլ պետությունում պաշտոնի համար Սաակաշվիլու հետ երկիրը վաճառելու մեջ։

Այս պահին արդեն 8 ընդդիմադիր պատգամավոր հեռացվել է դահլիճից, ևս մի քանիսը լքել է նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի։

2489 | 0
Facebook