Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչպե՞ս է թափառախումբն ապահովելու Սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ 72 ձայնը»․ Արուսյակ Ջուլհակյան

13:54, հինգշաբթի, 16 մայիսի, 2024 թ.
«Ինչպե՞ս է թափառախումբն ապահովելու Սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ 72 ձայնը»․ Արուսյակ Ջուլհակյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դաշնակցական Գառնիկ Դանիելյանը քաղաքական բայղուշության ժանրը դեռ նորմալ չյուրացրած որոշել է անցում կատարել հիմա էլ ապաքաղաքական սյուրռեալիզմի ժանրին: Որոշել է փոխել Սահմանադրությունը՝ ընդդիմության երկքաղաքացի կղեր առաջնորդին վարչապետ դառնալու իրավական հնարավորություն ընձեռելու համար: Մնում է հասկանալ, թե ինչպես է 36 ստորագրություն հավաքելու ունակություն չունեցող թափառախումբն ապահովելու Սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ 72 ձայն:
     Խոսել չգիտեք, չխոսել է՞լ չգիտեք»։

3766 | 1
Facebook