Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոչ մեկ չի ասում՝ վա՜յ, սալաթը փչացած էր, եկեք ՊՎԾ-ին ուղարկենք, տենանք՝ տատի՞ն, մամա՞ն, թե՞ քեռին ա սխալ գործողություն արել»․ Փաշինյան

12:48, հինգշաբթի, 16 մայիսի, 2024 թ.
«Ոչ մեկ չի ասում՝ վա՜յ, սալաթը փչացած էր, եկեք ՊՎԾ-ին ուղարկենք, տենանք՝ տատի՞ն, մամա՞ն, թե՞ քեռին ա սխալ գործողություն արել»․ Փաշինյան

«Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց, իրենց երեխաների բարեկեցությունն են ապահովում հարկ վճարելով»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետը՝ հավելելով, որ Կառավարության պարտավորությունն է այդ գումարները ծախսել հնարավորինս արդյունավետ։ «Յուրաքանչյուրը թող գնա, հաշվարկի՝ իր հարսանիքի, կնունքի, ծնունդի վրա ինչքանով ա գումաները ծախսել արդյունավետ։ Ինչքան իրենք են արդյունավետ ծախսում, էնքան՝ մենք, որովհետև մենք նույն մարդիկ ենք, ուրիշ տեղից չենք եկել։ Մենք էլ էդ ծնունդի, կնունքի արարողությունից դուրս ենք եկել, եկել ստեղ ու ստեղից էլ գնում ենք էդ արարողություն, որտեղ ինչ-որ բան ավել կամ պակաս ա ձեռք բերվում, ինչ-որ բան փչացած ա լինում, ոչ մեկ չի ասում՝ վա՜յ, սալաթը փչացած էր, եկեք ՊՎԾ-ին ուղարկենք, տենանք՝ տատի՞ն, մամա՞ն, թե՞ քեռին ա սխալ գործողություն արել․․․ Ուզում եմ ասել՝ բոլորս նույն ձևով ապրող, աշխատող մարդիկ ենք, բայց շատ բան պետք ա փոխենք»,- նշեց Փաշինյանը։

2515 | 1
Facebook