Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես միշտ կանգնած եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին». Վիտալի Բալասանյան

13:24, հինգշաբթի, 16 մայիսի, 2024 թ.
«Ես միշտ կանգնած եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին». Վիտալի Բալասանյան

Կառավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի մասնակիցների շարքում է նաև ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով հայտարարել էր, որ միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը։ «Մենք հայտարարություն ենք արել, միացել ենք շարժմանը։ Ես միշտ կանգնած եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին»,- «Արմլուր»-ի հետ զրուցում ասել է նա։

Սահմանազատման ու սահմանագծման գործընթացի վերաբերյալ կարճ պատասխան է տվել․ «Միջազգային իրավունք ու նորմ գոյություն ունի, պետք է ամեն երկիր առաջնորդվի այդ նորմերով ու օրենքներով։ Իսկ անում են, կամ՝ չէ, հարցրեք այս շենքի մարդկանց»։

«Ես միշտ կանգնած եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին». Վիտալի Բալասանյան
1795 | 0
Facebook