«Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ»․ ՌԴ ԱԳՆ
14:30, հինգշաբթի, 16 մայիսի, 2024 թ.
Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ։ Այս մասին «Ռուսաստան-Իսլամական աշխարհ․ KazanForum» համաժողովի շրջանակներում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:
«Ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատանքը»,- ասել է նա։