Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է՝ ինչ են պայմանավորվել Ալիևն ու Լուկաշենկոն

15:30, հինգշաբթի, 16 մայիսի, 2024 թ.
Հայտնի է՝ ինչ են պայմանավորվել Ալիևն ու Լուկաշենկոն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններ են անցկացրել «Զագուլբա» պալատում։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

«Բելառուսի և Ադրբեջանի միջև քննարկվող թեմաներում սահմանափակումներ չկան, կողմերը նույնատիպ տեսլական ունեն՝ կապված համաշխարհային գործընթացների և դրանց զարգացման ուղղությունների հետ»,- ասել է Լուկաշենկոն։ Նա առաջարկել է օգնություն՝ «ռազմական գործողություններից հետո տարածքների վերականգնման» հարցում։

«Հակամարտության ավարտից հետո հիմնական խնդիրը տարածքների վերականգնումն ու զարգացումն է»,- ասել է Լուկաշենկոն։

Իր հերթին, Ալիևը նշել է, որ հրավիրել է բելառուսական ընկերություններին՝ մասնակցելու «Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի գոտիներում» վերականգնմանը։

Բանակցությունների արդյունքներով Լուկաշենկոն և Ալիևը միջազգային մի շարք փաստաթղթեր են ստորագրել։

3588 | 0
Facebook