Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրավիճակը Կիրանցում՝ այս պահին

12:18, երկուշաբթի, 29 ապրիլի, 2024 թ.
Իրավիճակը Կիրանցում՝ այս պահին

Տավուշում, սահմանազատման գործընթացին զուգահեռ, շարունակվում է փակ մնալ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատածը։ Բնակիչներն ընդվզում են միակողմանի զիջումների դեմ՝ միևնույն ժամանակ գտնվելով անորոշության մեջ, քանի որ օրեր առաջ մարզպետ Հայկ Ղալումյանը հայտնել էր, որ դեռևս հստակեցված չէ, թե այս հատվածում սահմանն ինչպես է անցնելու։ Թեպետ բնակիչները տեղեկություն ունեն, որ սահմանզատումից հետո տներից մի քանիսը, գերեզմանոցի որոշ մասը մնալու են Ադրբեջանի տարածքում։
     Հաջակցություն տավուշցիների՝ մի շարք բողոքի ակցիաներ են կազմակերպվում նաև հանրապետության տարբեր շրջաններում։ Կիրանցում ակցիայի մասնակիցներին են միանում ՀԿ ներկայացուցիչներ, արվեստագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հոգևոր հայրեր։ Այսօր Կիրանց են այցելել նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

Իրավիճակը Կիրանցում՝ այս պահին
2690 | 0
Facebook