Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հրամանատարի ենք սպասում, ոչ թե զիլինայի հրահանգիչների և հույսի վաճառականների». Մանե Սողոյան

22:48, կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.
«Հրամանատարի ենք սպասում, ոչ թե զիլինայի հրահանգիչների և հույսի վաճառականների». Մանե Սողոյան

Օգտատեր Մանե Սողոյանը գրում է. «Աղավնոյի դեժավյուն չեմ ուզում վերապրել:
     Գայանեի հետ մինչև Աղավնոյի հանձնումը պարբերաբար Արցախ էինք գնում, ճամփեքին ցավ ներշնչում, հույս արտաշնչում, կամ հակառակն էր՝ չգիտեմ….
     Գնում-գալիս էինք, որ տեղացին իրեն մենակ չզգար, իմանար, որ իր ցավն ու հոգսը կիսող կա:
     Ցավն ու դավը կշռելով գնում-գալիս էինք, մինչև Բաքվից ճամփան փակեցին, Երևանից հանձնեցին:
     Ես էլ, Գայանեն էլ բավական ռեալիստ ենք երազների գիրկն ընկնելու համար, չնայած երկուսիս խոսելու ձիրքն էլ լիուլի կհերիքեր հույս «վաճառելու» համար….
     Թե՛ Արցախ, թե՛ Տավուշ պետք էր-է գնալ:
     Բայց դա ԲԱՎԱՐԱՐ ՉԷ:
     Խնդի՛րն էլ, լուծու՛մն էլ Երևանում է:
     Առաջնագիծը Երևանում է:
     Իսկ մենք ծառայի ու մարտիկի նման հրամանի ենք սպասում:
     Սպասում ենք օրվան, որ պիտի վերականգնենք ազատագրված Երևանում տիրոջ կեցվածքով մեր երթը:
     Հրամանատարի ենք սպասում:
     Ոչ թե զիլինայի հրահանգիչների և հույսի վաճառականների»:

Աղբյուրը` Մանե Սողոյան
3244 | 0
Facebook