ՌԴ պաշտպանության փոխնախարար Տիմուր Իվանովը ձերբակալվել է։ Նա կմնա կալանքի տակ մինչև 2024 թվականի հունիսը։ Որոշումը կայացրել է Բասմանի դատարանը։
Իվանովին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը): Քննությունը ենթադրում է, որ Իվանովը հանցավոր համաձայնության է եկել երրորդ անձանց հետ։ Իվանովին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։