Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը»․ Բլինքեն

10:36, շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
«Ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը»․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գրառում է կատարել X-ի իր էջում․ «Մենք ողջունում ենք հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի շուրջ՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք: Սա կարևոր քայլ է կայուն և արժանի խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ»։

Աղբյուրը` Էնթոնի Բլինքեն
1948 | 0
Facebook