Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Արցախի քաղաքական վերնախավը նախօրեին հավաք է անցկացրել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում, որին մասնակցել են նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, պետնախարար Արամ Սարգսյանը։ Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված։ Չնայած ԱՀ թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմիններում համապատասխան օրենսդրական փոփոխություններ արվեցին, կարգ մշակվեց, որ այդ գումարները վաղաժամ վերադարձվեն ցանկացողներին, քանի որ վտարանդի արցախցիներն այլևս համարվելու են ՀՀ աշխատողներ և, ըստ այդմ՝ կուտակելու են ՀՀ օրենսդրական կանոններով, և գործընթացի մեկնարկն արդեն պետք է տրված լիներ, սակայն գումարները չեն փոխանցվում տերերին։ Մանրամասները՝ թերթի համարում։ |