Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատ Միրզոյանի անվտանգության պետը նոյեմբերի 9-ի միջադեպի առիթով հարցաքննվել է

15:48, ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
Արարատ Միրզոյանի անվտանգության պետը նոյեմբերի 9-ի միջադեպի առիթով հարցաքննվել է

Ընթանում է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ներկայիս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը ծեծելու գործով դատական նիստը։

Արարատ Միրզոյանի անվտանգության պետ Արմեն Վարդանյանը դատարանում մանրամասներ պատմեց․«Ես հրահանգ տվեցի, որ Արարատ Միրզոյանի հետ ԱԺ-ից դուրս գանք, մինչ այդ, մարդ էի ուղարկել, որ Միրզոյանի տիկնոջն ու երեխային դաչայից հանեին, բայց ստացվեց այնպես, որ Միրզոյանը հեռախոսազրույց ունեցավ կնոջ հետ ու որոշեց, որ պետք է գնա դաչա, ասացի՝ պարոն Միրզոյան, պետք է ուրիշ տեղ գնանք, չի կարելի այնտեղ գնալ, սակայն դրվածքն այնպիսին էր, որ պետք էր գնալ։ Ասացի՝ մի րոպե սպասենք, «մարշրուտը» ճշտենք, տեսնենք Դեմիրճյան-Պռոշյան հատվածը բա՞ց է, թե՞ չէ։ Ասացին՝ մինչև դաչա մաքուր է, Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկի վրա շատ շուտ մեքենան կանգնում է, որովհետև հետևից մեքենաներ էին գալիս, այնքան շուտ այդ ամենն եղավ, որ չեմ կարող ասել՝ հինգ հարյուր, թե՞ հազար հոգի էին, մեքենան արդեն չուներ հնարավորություն՝ շարժվելու»,- պատմեց նա։
     Երբ վիճակը թեժացել է, ապակին է կոտրվել ու մեկ հոգի ներխուժել է մեքենա ու հարվածել Միրզոյանին։ «Հրաման տվեցի չկրակել, այդ հրամանը տվել եմ՝ ելնելով ներքաղաքական իրավիճակից։ Տղաներիս հրաման տվեցի՝ մեքենան շրջապատեն, լինեն կողքս, Արարատ Միրզոյանը դուրս է գալիս։ Ասեմ, որ մեքենան զրահապատ չէր, մեքենան փոխել էինք, որ քիչ ֆիքսվի, չերևա։ Դրանից հետո ժողովուրդը հարձակվեց մեր վրա, ու Արարատ Միրզոյանը վազեց, այդ ընթացքում հարվածներ են հասցնում, հետո փորձում եմ իրեն փակել ու տանել դեպի մեքենա»,- նշեց Վարդանյանը՝ ընդգծելով, որ կոչերի հիմնական մասն այսպիսին էին՝ «ծեծեք, ջարդեք», սպանելու վերաբերյալ կոչեր չի լսել։ Վարդանյանը դատարանին հայտնեց նաև, որ մասնակիցների դեմքերը չի ֆիքսել։

Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով դատական նիստը
982 | 0
Facebook