Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Չենք զարմանա, եթե պարզվի, որ ռազմաբազան և սահմանապահները փոխարինվում են արևմտյան մասնագետներով»․ Զախարովա

14:24, հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.
«Չենք զարմանա, եթե պարզվի, որ ռազմաբազան և սահմանապահները փոխարինվում են արևմտյան մասնագետներով»․ Զախարովա

Հայաստանից հստակ արձագանք ենք սպասում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, թե, իբր, ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպման ժամանակ ռազմաքաղաքական պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ «Չենք զարմանա, եթե պարզվի, որ ՌԴ ռազմաբազան և սահմանապահները փոխարինվում են արևմտյան մասնագետներով»,- ասել է Զախարովան։

18420 | 1
Facebook