Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Խաբելապետի ասածներն անիմաստ է քննարկել»․ Կարեն Վրթանեսյան

13:24, հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.
«Խաբելապետի ասածներն անիմաստ է քննարկել»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմագետ Կարեն Վրթանեսյանն այս պահին կառավարության դիմաց ընթացող բողոքի ակցիայի մասնակիցների շարքերում է։ Նրա խոսքով՝ ակցիային մասնակցում են նաև ոսկեպարցիներ, ովքեր, եթե հավատացած լինեին Փաշինյանի խոսքերին, այդտեղ չէին լինի։ Վրթանեսյանի կարծիքով՝ անիմաստ է իշխանությունների քայլերը քննարկել ու մեկնաբանել, քանի որ նրանք խաբեբա են․ «Մարդ, ով ասում էր՝ հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախյան պատերազմը, Արցախը Հայաստան է ու վերջ, հանձնեց Արցախը, արցախցիներին դարձրեց գաղթական, հիմա էլ Հայաստանից է կտորներ հանձնում, առավոտից երեկո արդարացնում բռնապետ Ալիևին, էդ մարդու ո՞ր ասածը մեկնաբանես։ Քաղաքագիտության մեջ նոր եզր կա, Նիկոլի կառուցած բռնապետությունն անվանում են խաբելապետություն։ Խաբելապետի ասածներն անիմաստ է քննարկել»,- ասաց Վրթանեսյանը։

2000 | 0
Facebook