Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կլաարը կդառնա Ուզբեկստանում ԵՄ դեսպանը

23:36, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.
Կլաարը կդառնա Ուզբեկստանում ԵՄ դեսպանը

Եվրոմիության արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն Ուզբեկստանում դեսպանի պաշտոնում առաջադրել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը (EEAS):

Այս թեկնածուին նշանակելու որոշումն ուժի մեջ կմտնի Ուզբեկստանից պաշտոնական համաձայնություն ստանալուց հետո։

2017 թվականի հոկտեմբերին Տոյվո Կլաարը նշանակվել է Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ։ Մինչ այդ՝ 2014-2017 թվականներին, նա աշխատել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար։ 2013 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի դեկտեմբերը Կլարը գլխավորել է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը։

1865 | 0
Facebook