Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոցի երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և պատկերաքանդակը

18:06, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.
Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոցի երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և պատկերաքանդակը

Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման» լուսանկարներ՝ նշելով, որ աշխատանքները կրկին վերսկսվել են և կատարվում են տանիքի և վնասված պատերի նորոգման աշխատանքներ։
     Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch կայքը գրում է. «Լուսանկարներից երևում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը։ Ղազանչեցոց տաճարը յուրաքանչյուր ճակատի վրա կա նման խաչաձև լուսամուտ և պատկերաքանքակ: Արևմտյան ճակատի քանդակը ներկայացնում էր «Խաչակիր Քրիստոսը» թեման՝ համապատասխան արձանագրությամբ: 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբահարումից վնասվել էր եկեղեցու նաև հարավային ճակատը՝ խաչաձև լուսամուտով հանդերձ: Ակնհայտ են տաճարի մանրամասների ուղղակի ավերման, ձևափոխման աշխատանքները, ինչը դրսևորվում է տաճարի չակերտավոր վերականգնման հենց սկզբից»:

3490 | 1
Facebook