Իսրայելը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է, ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ «Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներն սպանվել են իսրայելական զենքով։ Մի՛ փորձեք մաքրագործել այս ռեժիմին, կեղտոտ թաշկինակը չի մաքրում ապակին։ Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում կայունություն բերել։ Ձեր պահվածքը և չարագործ ռեժիմին ձեր անտրամաբանական աջակցությունը սովորական երևույթ է դարձնում բացարձակ չարիքը։ Եթե կայունություն եք փնտրում, ազնիվ եղեք։ Ահաբեկչությունը վատ կամ լավ չէ։ Եվ այս ընտրովի մոտեցումը խրախուսում է սիոնիստական ռեժիմի արկածախնդրությունն ու տարածաշրջանը տանում պատերազմի»,- ասել է դեսպանը։