Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանին հաջողվեց ոչնչացնել Տրիպոլսկայա ՋԷԿ-ը»․ Զելենսկի

13:48, երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.
«Ռուսաստանին հաջողվեց ոչնչացնել Տրիպոլսկայա ՋԷԿ-ը»․ Զելենսկի

Ռուսաստանի զինված ուժերին հաջողվեց ոչնչացնել Տրիպոլսկայա ՋԷԿ-ը, քանի որ Ուկրաինան ամբողջությամբ սպառել է հրթիռները՝ այն պաշտպանելու համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Public Broadcasting Service-ին տված հարցազրույցում։

Համեմատական անցկացնելով՝ Զելենսկին նշել է, որ Իսրայելին չէր հաջողվի միայնակ պաշտպանվել Իրանի զանգվածային հարվածներից, եթե չլիներ դաշնակիցների օգնությունը։

«Դա իսկապես ապացույց էր, որ դաշնակիցները ոչ թե թղթի վրա են, այլ երկնքում»,- ասել է նա՝ հավելելով, որ Ուկրաինան ինքնուրույն է պաշտպանում իր երկինքը։

5166 | 0
Facebook