Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տո ա՛յ «նորզելանդացի», ե՞րբ պիտի ուղեղդ մտնի». Էդուարդ Շարմազանով

17:24, երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.
«Տո ա՛յ «նորզելանդացի», ե՞րբ պիտի ուղեղդ մտնի». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Տո այ «նորզելանդացի», ե՞րբ պիտի ուղեղդ մտնի, որ թուրքն է 2020-ին 5 հազար հայ տղա սպանել ու 2023-ին հայաթափել Արցախը։
     Հայոց ցեղասպանության դատապարտումից հրաժարվողը թուրքի ճորտ է։
     Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչողը Ալիեւի հաճախորդ է։
     Արարատից հրաժարվողը քեմալական պայմանագրի ներկայացուցիչ է։
     Այսքանից հետո Նիկոլին սատարողն ու ծառայողը դուք ասեք՝ ո՞վ է…
     Նիկոլիստներ ու քպ-իստներ, մի բան ասեմ… իշխանությունը հավերժ չէ։
     Ձեր սերունդներն ամաչելու են ձեր համար, ինչպես այսօր ամաչում են իրենց պապերից 1937-ի կլյաուզնիկների հետնորդները։
     Ավելին, 37 թվի կլյաուզնիկների թոռները միայն ամաչում են, բայց ձեր թոռները՝ ազգանուններն են փոխելու,որպեսզի չկոչվեն թրքահպատակների և հողատուների սերունդներ»:

Հատված՝ Փաշինյանի դասախոսությունից
4890 | 0
Facebook