«Ստանալու ենք պատիվ և հայրենիք, այսքանը, մնացածը աղբ է»,- ասել է Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ խոսելով «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման մասին։
«Այս շարժմանը մասնակցելիս մենք պետք է ո՛չ մի ակնկալիք, ո՛չ մի հավակնություն չունենանք, ո՛չ մի նյութականացված բան։ Մեկ նյութական բան կա՝ հայրենիք, այն էլ նյութական չի։
Յուրաքանչյուր մարդ պետք է հանձնառություն ունենա՝ ահավասիկ ես, ինձ ուղարկիր, Տեր»,- նշել է Բագրատ Սրբազանը։