Թբիլիսիում իրավիճակն ավելի է սրանում՝ կապված Վրաստանի խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման հետ։ Երկուշաբթի՝ ապրիլի 15-ի երեկոյան հարյուրավոր ոստիկաններ, այդ թվում՝ հատուկ ջոկատայիններ, տեղակայվել են խորհրդարանի շենքի հարակից փողոցներում։
Իրավապահները ցուցարարներին կոչ են անում ցրվել՝ հակառակ դեպքում ուժ կիրառելու սպառնալիքով։ Խորհրդարանի շենքի մոտ ջրցաններ են հայտնվել: Այսօր ցերեկն օրինագիծը ծեծկռտուքի պատճառ էր հանդիսացել վրացի խորհրդարանականների միջև: