Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում

20:06, երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ.
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում

Այսօր՝ ապրիլի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 32-ամյա Հայաստան Ա-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Իջևան քաղաքի սկզբնամասում, կամրջի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին։
     Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 71-ամյա Համեստ Պ-ն տեղում մահացել է։

6010 | 0
Facebook